Ամսագիր Հունիս 2015 7 այլընտրանքային ժամանց երեխաների հետ

14 Սեպտեմբեր 2015, 11:50
6358 |

7 այլընտրանքային ժամանց երեխաների հետ

Երեխաների ժամանցի կազմակերպումը Երևանում բավական բարդ խնդիր է, հատկապես երբ ծնողները միտք ունեն բակում խաղալուց, զբոսայգում վազվզելուց կամ թատրոն տանելուց զատ մի որևէ այլ, յուրահատուկ բանով զբաղվել: Բայց այլընտրանք, այդուհանդերձ, կա: Մենք ընտրեցինք այդպիսի տարբեր բնույթի 7 վայր և միջոցառում, որոնք հետաքրքիր կդարձնեն մանկական (որոշ դեպքերում նաև ծնողական) ժամանցը:

Boulder Town. միշտ դեպի վեր

Ժամանցի տիպը. Ակտիվ, սպորտային

Հասցե. Քաջազնունի փողոց, 1

Թիրախ. 7 տարեկանից բարձր երեխաների համար

Արժեք. Մեկանգամյա մուտքը՝ 1000-2000 դրամ, ամսական մուտքը՝ 10000-15000 դրամ
Չնայած նրան, որ Հայաստանում ժայռերի պա-կաս չունենք, այնուամենայնիվ, կար ժայռա-մագլցման մասնագիտացված մարզադահլիճի պակաս, որը հնարավորություն կստեղծեր մարզվելու անձրևին, ցրտին ու նաև աշխա-տանքային օրվա ավարտին: Boulder Town մարզադահլիճի ստեղծումը հնարավորություն ընձեռեց նաև երեխաներին փորձել իրենց հնա-րավորությունը ժայռամագլցման bouldering ասպարեզում՝ ավելի ապահով պայմաններում:

Արդեն տարիներ է, ինչ Up The Rocks ակումբի անդամները, իսկ 2013-ից՝ Հայկական Լեռնա-յին Ակումբի հետ միասին, զբաղվում են ժայռա-մագլցմամբ: «Մեր մարզադահլիճը bouldering մագլցման համար է: Boulder նշանակում է սալաքար (մինչև 5-6 մետր), որոնց վրա ժայ-ռամագլցողները մարզվել են ֆիզիկապես ու տեխնիկապես առավել դժվար անցումներ կա-տարելով՝ առանց պարանի, պոկվելուց ցատ-կելով փոքր մարզագորգի վրա: Հետագայում bouldering-ը դարձավ ժայռամագլցման առան-ձին ճյուղ», — պատմում է մարզադահլիճի տնօրեն Մխիթար Մխիթարյանը:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով